Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաքվե՞»-ն ձեզ չի վստահում, թե՞ դուք «Հայաքվե»-ին. ինչո՞ւ դուք չեք դնում նախագիծը շրջանառության մեջ. Սիսակ Գաբրիելյանը՝ Արծվիկ Մինասյանին

«Ի՞նչն է ձեզ խանգարում, այդ նախագիծը դուք դրեք շրջանառության մեջ, էլ ինչի՞ եք էդպես պտտում-պտտում՝ 50 հազար, հետո 300 հազար: «Հայաքվե՞»-ն ձեզ չի վստահում, թե՞ դուք «Հայաքվե»-ին չեք վստահում»,- այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ արտահերթ նիստում, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նա հավելեց. «Դուք՝ որպես Արծվիկ Մինասյան, կարող եք այդ նախագիծը 5 րոպեում դնել շրջանառության մեջ: Ի դեպ, որպես Արծվիկ Մինասյան ու «Հայաստան» դաշինք՝ այդ 50 հազարից 4 անգամ էլ ավելի ձայն եք ստացել»:

Մանրամասն՝ տեսանյութում