Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեկտեմբերի 14-ին ժամը 12-ի համար պատգամավորների առնվազն ¼-ի ստորագրությամբ առաջարկելու ենք արտահերթ նիստ․ Արծվիկ Մինասյան

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում քվեարկության դրվեց ընդդիմության՝ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, սակայն որոշումը չընդունվեց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ նկատի առնելով այս քվեարկությունը՝ այսօր նախագծի լրամշակված տարբերակը դրվելու է շրջանառության մեջ․ «Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 14-ին ժամը 12-ի համար պատգամավորների առնվազն ¼-ի ստորագրությամբ առաջարկելու ենք արտահերթ նիստ այս նույն օրակարգով»։