Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանն ու Սըր Թիմ Բարոուն քննարկել են ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը

Արմեն Գրիգորյանն ու Սըր Թիմ Բարոուն քննարկել են ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը
Քաղաքականություն
09:48, 08 декабрь 2023
Լոնդոն կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սըր Թիմ Բարոունին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Զրուցակցիս հետ կարևորել ենք ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը՝ ընդգծելով, որ վերոնշյալը երկու երկրների պատրաստակամության ապացույցն է առավելագույնս իրացնելու առկա ներուժը:

Մտքեր ենք փոխանակել մեր տարածաշրջանում և ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը»,- գրել է ԱԽ քարտուղարը։