Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կարլ-Օսկար Բուլինը կոչ է արել քաղաքացիներին պատրաստ լինել հնարավոր պատերազմի։ Այս մասին նա հայտարարել է «Folk och Forsvar» պաշտպանական համաժողովում ելույթ ունենալիս։ Նրա խոսքերը մեջբերում է շվեդական կառավարական պորտալը․ գրում է
meduza-ն։«Ինձնից առաջ շատերն են ասել, բայց թույլ տվեք հիմա ասել պաշտոնապես, առավել պարզ ուհստակ. պատերազմ կարող է սկսվել Շվեդիայում», - ասել է նախարարը՝ նշելով, որ չի փորձում վախեցնել շվեդներին։
Իր ելույթում նախարարն ասել է, որ խաղաղությունը «անփոփոխ հաստատուն» չէ նույնիսկ Շվեդիայում, չնայած այն հանգամանքին, որ այն ավանդաբար խաղաղ երկիր է։ Բուլինը կոչ արել բոլոր շվեդներին օգնել ստեղծել շվեդական տոտալ պաշտպանություն:
Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միքայել Բյուդենը, մեկնաբանելով նախարարի խոսքերը, ասել է, որ բոլոր քաղաքացիները պետք է «անհատական մակարդակով բարոյապես պատրաստվեն» պատերազմին։ «Ամեն ինչ լուրջ է և կարող է ավելի վատանալ, նույնիսկ մեզ համար», - ավելացրել է Բյուդենը:
Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից անմիջապես հետո, ռուսական իշխանությունները իրենց որոշումն անվանեցին պատասխան քայլ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք նախկինում հավատարիմ էին չեզոքության քաղաքականությանը, դիմեցին դաշինքին միանալու համար: 2023 թվականի ապրիլին Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, և դեռ հայտնի չէ, թե Շվեդիան երբ կմիանա դաշինքին։
Անահիտ Խաչատրյան