Ուրբաթ՝ հունվարի 19-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի ռազմական արդյունաբերության ներկայացուցիչներին հորդորել է արագացնել անցումը «պատերազմական տնտեսության ռեժիմին»՝ Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի կարիքներին ավելի արագ արձագանքելու համար․ գրում է france24-ը՝ ընդգծելով, որ Մակրոնն ուզում է վերազինել Ֆրանսիան։
«Մենք կշարունակենք օգնել ուկրաինացիներին», քանի որ «մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը մտածի, որ կարող է հաղթել (...) Ռուսաստանի հաղթանակը Եվրոպայի անվտանգության վերջն է», - ասել է պետության ղեկավարը Շերբուրգում՝ բանակին ուղղված իր ողջույնի խոսքում՝ ընդգծելով, որ ռազմարդյունաբերողների հետ հանդիպել է, որպեսզի «ավելի արագ և ուժեղ արտադրական հզորություն» ապահովվի, քանի որ ինքը պատրաստվում է փետրվարին գնալ Ուկրաինա:
Խոսելով Հայաստանի մասին, նախագահ Մակրոնը նշել է․ «2024 թվականին մենք անխոնջ կապահովենք մեր անդրծովյան տարածքների պաշտպանությունը և կստանձնենք այն պատասխանատվությունը, որ կրում է մեր մեծ ազգը։
Բալկանները և Հայաստանը մոբիլիզացնում են մեր ուշադրությունը և ստիպում մեզ կատարել պատմական ընտրություն, մասնավորապես Հայաստանի առնչությամբ»: