Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բեռլին կատարած այցի շրջանակում Քերոբյանը Ֆրանցիսկա Բրանտներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները

Բեռլին կատարած այցի շրջանակում Քերոբյանը Ֆրանցիսկա Բրանտներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները
Քաղաքականություն
13:10, 20 январь 2024
Բեռլին կատարած այցի շրջանակում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ․ այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը: 

Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում արձանագրվող ցուցանիշներն ու զարգացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։
Կողմերը քննարկել են նաև գերմանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում։