Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանն առանց Պուտինի». ակցիա աշխարհի տարբեր երկրներում՝ Նոր Զելանդիայից մինչև Վրաստան ու Հայաստան

«Ռուսաստանն առանց Պուտինի». ակցիա աշխարհի տարբեր երկրներում՝ Նոր Զելանդիայից մինչև Վրաստան ու Հայաստան
Քաղաքականություն
11:36, 22 январь 2024
Աշխարհի տարբեր երկրներում հունվարի 21-ին տեղի է ունեցել «Ռուսաստանն առանց Պուտինի» ակցիան, որը նվիրված է եղել թունավորումից հետո քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադարձի երրորդ տարեդարձին։ 

Ինչպես հաղորդում է Նավալնիի թիմը՝ ակցիաները տեղի են ունեցել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հայաստանում, Լիտվայում, Լեհաստանում, Էստոնիայում, Գերմանիայում, Իռլանդիայում և Վրաստանում։ Մասնակիցները պարզել էին պլակատներ ընդդեմ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև ի պաշտպանություն Նավալնիի և այլ քաղբանտարկյալների։ 

Ամենից մարդաշատ եղել են Գերմանիայում անցկացված ակցիաները: Այսպես, Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը գրում է, որ Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների մոտ ակցիային մասնակցել են մի քանի հարյուր մարդ, իսկ Քյոլնում՝ մոտ երկու հարյուր մարդ։

Ըստ «Ռուսաստանն առանց Պուտինի» կայքի՝ ակցիաները նախատեսված են աշխարհի 40 երկրներում։