Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի այսօրվա հայտարարությունները «առանց չափազանցության կորոշեն Ռուսաստանի ճակատագիրը». Պեսկով

Պուտինի այսօրվա հայտարարությունները «առանց չափազանցության կորոշեն Ռուսաստանի ճակատագիրը». Պեսկով
Քաղաքականություն
23:13, 26 июнь 2023
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ  ՌԴ նախագահ Պուտինի այսօրվա հայտարարությունները «առանց չափազանցության կորոշեն Ռուսաստանի ճակատագիրը»․ գրում են ԶԼՄ-ներն ու տելեգրամյան ալիքները։
 
 
Հաղորդվում է, որ այսօրվա ողջ օրը «նվիրված էր Պուտինի առաջիկա հայտարարության պատրաստմանը»։ 
 
Նշվում է, որ շրջանառության մեջ կլինեն հանգստյան օրերի արդյունքներն ու կադրային հարցերը։


Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտարարվեց, որ սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։ Նշվում է , որ ՌԴ նախագահը հանդես կգա կարևոր հայտարարություններով։ Ապա նշվեց, որ Կրեմլից Վլադիմիր Պուտինի ելույթին զուգահեռ տեղի կունենա Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ժողովրդին ուղղված արտակարգ ուղերձը։