Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեք ուզում, որ Դաշնակցության պատմության մասի՞ն խոսվի, գուցե էնտեղ կան բաներ, որի համար անհանգստացա՞ծ եք. Կոնջորյան

«Ցանկացած հարց երբ գալիս է հրապարակ, սկսում եք՝ Թուրքիան, Ադրբեջանը, գործակալները, եթե ունեք փաստարկ, ասեք առանց այդ գեղջկական սեթևեթանքների»,- այսօր ԱԺ նիստում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Մեր ժողովուրդը մշտապես ձգտել է ունենալ պետականություն: «Հիմա ունենք պետություն, և պատմության մեր դիտանկյունը պետք է լինի պետականակենտրոն, որպեսզի հետագայում մենք նորից չունենանք առիթներ պայքարելու պետություն ունենալու համար»,- ասաց Կոնջորյանը և հավելեց, որ ընդդիմությունը անհոդաբաշխ մեղադրանքներ է հնչեցնում, թե պատմությունը գողանում են:
 «Դուք պատմությանը վերաբերվում եք որպես մեռած մի բանի, որի մասին պետք է խոսել կամ լավը, կամ ոչինչ: Կարող է նաև չեք ուզում, որ Դաշնակցության պատմության մասին խոսվի, գուցե էնտեղ կան բաներ, որի համար անհանգստացած եք: Լռցրեք ձեր ներսի գրաքննադատին»:
 
Մանրամասն՝ տեսանյութում