Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անջատեք խոսափողը». Հակոբ Արշակյանը նախազգուշացում հայտարարեց Գեղամ Մանուկյանին

Այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ հերթական նիստում հակադարձելով ընդդիմության ելույթներին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ իր ելույթում ինքն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է ընդհանուր պետության կոնցեպտի շուրջ, համաձայն որի՝ ԼՂ-ն պետք է լիներ Ադրբեջանի կազմում, ԼՂ հայերին պետք է տրվեին ադրբեջանական անձնագրեր. «Հայտնի է նաև ԼՂ-ն Մեղրիի հետ փոխանակելու Ռոբերտ Քոչարյանի հայտնի տխրահռչակ ծրագիրը: Այսինքն՝ հիմա դուք եկել եք և ուզում եք խմբագրել պատմությունը՝ այն հաշվարկով, որ մարդիկ ձկան հիշողություն ունեն. մի թերագնահատեք մեր ժողովրդին»:

Վարման կարգով ելույթ ունենալով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Հայկ Կոնջորյանի ելույթը համարեց պատմական կեղծ թեզեր, ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագան Հակոբ Արշակյանը նախազգուշացում հայտարարեց պատգամավորին. «Անջատեք պարոն Մանուկյանի խոսափողը»:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ընդդիմությանը կոչ արեց չանցնել կոռեկտության սահմանները:

Մանրամասն՝ տեսանյութում