Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության շուրջ Փաշինյանի հայտարարության մասին

Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության շուրջ Փաշինյանի հայտարարության մասին
Քաղաքականություն
11:44, 24 февраль 2024
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին:

Պետքարտուղարությունը հայտնել է.

«Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
Անդրադառնալով Մոսկվայի հետ Երևանի հարաբերություններում առկա խնդիրներին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է.

«Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»:

Հիշեցնենք, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում  նշել էր, որ «Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ըստ էության, գործնականում սառեցված է, իսկ ինչ կլինի վաղը՝ վաղը կերևա»։