Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանից դիմում չենք ստացել. ՀԱՊԿ-ից արձագանքել են ՀՀ վարչապետի հայտարարությանը

Երևանից դիմում չենք ստացել. ՀԱՊԿ-ից արձագանքել են ՀՀ վարչապետի հայտարարությանը
Հայաստան
11:49, 23 февраль 2024
«ՀԱՊԿ քարտուղարություն Երևանի անդամակցության դադարեցման մասին որևէ դիմում չի ստացվել»․ «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից:

«ՀԱՊԿ քարտուղարությունն այս պահի դրությամբ Երևանի կողմից ՀԱՊԿ–ին իր անդամակցությունը դադարեցնելու մասին որևէ դիմում չի ստացվել։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելուն», - հայտնել են ՀԱՊԿ կառույցից:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։