Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց «այսօր օրակարգում չկա». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց «այսօր օրակարգում չկա». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Ռուսաստան
10:48, 01 февраль 2024
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց «այսօր օրակարգում չկա», ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ դեսպան Վիկտոր Վասիլևը։

«Փաստաթղթերը (վերջին հանդիպման ժամանակ ընդունված) այժմ գտնվում են Երևանի քննարկման փուլում։ Դրանցից ոմանց հետ առկա է հայկական կողմի համաձայնությունը, որից կարելի է նման եզրակացություն անել»,- ասել է նա։

ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելը Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, «արևմտյանների ճնշման և հասկանալի էմոցիաների հետևանք»,- հավելել է Վասիլևը։