Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը մասնակցելու է ՀԱՊԿ-ի առաջիկա գագաթաժողովին, Փաշինյանի մասնակցությունը դեռ պարզ չէ

Պուտինը մասնակցելու է ՀԱՊԿ-ի առաջիկա գագաթաժողովին, Փաշինյանի մասնակցությունը դեռ պարզ չէ
Քաղաքականություն
14:29, 09 ноябрь 2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտնել է, որ մասնակցելու է նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ ընդունված չէ, այսօր ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, նշելով, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց Հայաստանը այս պահին չի քննարկում։

Վլադիմիր Պուտինն իր առաջիկա հանդիպումների մասին խոսել է Ղազախստանում, ՀԱՊԿ-ի գագաթաժողովից բացի նշելով նաև Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովն ու ԱՊՀ առաջնորդների դեկտեմբերի վերջին անցկացվող ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը։

Աղբյուր՝ azatutyun.am