Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը շարունակելու է Ադրբեջանից պահանջել 31 գյուղերը․ Գնել Սանոսյան

Հայաստանը շարունակելու է Ադրբեջանից պահանջել 31 գյուղերը․ Գնել Սանոսյան
Քաղաքականություն
16:48, 13 март 2024
Դելիմիտացիա ու դեմարկացիա երևույթը նրա համար է, որպեսզի հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, այն կողմ՝ Ադրբեջանը։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցություններին։

«Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է հասկանան, թե որ քարտեզով են աշխատում, այսինքն հասկանան այն իրավական հիմքը, որով կգծվի այդ գիծը»,- ասաց նախարարը։

Սանոսյանի խոսքով պետք է առաջնորդվել երկու կողմի համար նախընտրելի քարտեզով։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանն էլ չորս գյուղերի դիմաց շարունակելու է պահանջել 31 գյուղերը Ադրբեջանից, Սանոսյանը դրական արձագանքեց․ «Իհարկե, խոսքը նրա մասին է, որ հանձնաժողովը ինչ-որ հատվածից կսկսի ու սահմանի ողջ երկայնքով կաշխատի։ Դա հանձնաժողովի աշխատանքի մի մասն է»։