Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բնակիչների տարհանման խնդիր չկա, բայց վերահսկողության տակ են գտնվում գյուղերը. Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար

Բնակիչների տարհանման խնդիր չկա, բայց վերահսկողության տակ են գտնվում գյուղերը. Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար
Հասարակություն
11:52, 28 июль 2021
Գեղարքունիքի մարզի այն գյուղերի ուղղությամբ, որտեղ Ադրբեջանի ԶՈՒ ծառայողները կրակում են, այդտեղ բնակիչների տարհանման խնդիր չկա, բայց վերահսկողության տակ են գտնվում գյուղերը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանն ու հավելեց, որ  մարզպետ Գնել Սանոսյանը վաղ առավոտյան գնացել է Վարդենիսի տարածք՝ կորպուսում է։ 

Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից գիշվերվանից սկսված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 3 վիրավոր և մեկ անհետ կորած։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հաղորդագրություն տարածեց, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։