Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ հայերի վերադառնալու հեռանկարով զբաղվելը հիմա փարիսեցիություն է. Միրզոյանը՝ Օսկանյանի մասին՝ ի պատասխան Լևոն Քոչարյանի հարցի

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023թ. արտաքին հարաբերությունների կատարման և արդյունքների մասին զեկույցով հանդես է գալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ցանկացավ ճշտել, որ ՀՀ իշխանությունները արցախահայերի վերադարձի հարցով ոչ մի քայլ չեն ձեռնարկում, և հիշեցրեց, որ այդ հարցով կա Վարդան Օսկանյանի կողմից գլխավորվող կոմիտե: Այդ կոմիտեն, պատգամավորի խոսքով, բավական մեծ գործ է սկսել անել, նաև դրսում է բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպում:

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ ԼՂ-ում: Հիմա այդ ջանքերը բնութագրել որպես դավաճանական գործունեություն և դրանից հետո գալ ու զբաղվել ԼՂ հայերի վերադարձի հնարավորությամբ, հեռանկարներով, մի քիչ ինձ վրա փարիսեցիության տպավորություն է թողնում»:
 
Մանրամասն՝ տեսանյութում