Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոմի ստատուտը վավերացրել ենք անվտանգային մեխանիզմները ավելացնելու համար, հայցերը հետ կանչելու պայմանավորվածություն չկա. ԱԳ նախարար

Հռոմի ստատուտը վավերացրել ենք անվտանգային մեխանիզմները ավելացնելու համար, հայցերը հետ կանչելու պայմանավորվածություն չկա. ԱԳ նախարար
Միջազգային
12:54, 15 март 2024
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023թ. արտաքին հարաբերությունների կատարման և արդյունքների մասին զեկույցով հանդես է գալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի այն դիտարկմանը, թե իշխանությունը հայտնել է, որ Ալիևին դատելու համար պակասում է միայն Հռոմի ստատուտը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց. «Ես չեմ հիշում ոչ ինձ, ոչ էլ որևէ այլ պաշտոնյայի այդպիսի նախադասություն արտաբերելիս: Հռոմի ստատուտը մենք վավերացրել ենք՝ հավատալով, որ դա կավելացնի մեր անվտանգության աստիճանը, այսինքն՝ դա հավելյալ անվտանգային մեխանիզմ է»:

Ինչ վերաբերում է հայցերը հետ կանչելու պայմանավորվածության վերաբերյալ պատգամավորի պնդմանը, Միրզոյանը ասաց. «Այդպիսի պայմանավորվածություն չկա: Քննարկվում են բազմաթիվ հնարավոր տարբերակներ՝ բնականաբար հասկանալով, որ դա ընդհանուր միջավայրի մաս կարող է լինել»: