Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամբողջ գիշեր աշխատանք է կատարվել. ՀՀ-ում որևէ զինված խմբավորում չի կարող լինել. Անդրանիկ Քոչարյան

«Ի պատիվ մեր ուժային կառույցների՝ ՆԳՆ-ի և Ազգային անվտանգության, խնդիրը լիկվիդացվեց, բայց դա մեզ, բնականաբար, մտածելու տեղիք է տալիս»,- այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան երկրի ներսում ստեղծված տագնապալի օպերատիվ իրավիճակին, երբ ոստիականական բաժիններից մեկն էին ներխուժել զինված մարդիկ:

Դիմելով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ փաստորեն տներում դեռ շատ զենք կա: «Շնորհավորում եմ մեզ երեկվա արագ բացահայտումների համար. համոզված են, որ ամբողջ գիշեր աշխատանք է տարվել, և ՀՀ-ում որևէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել, թաքնված զենք չի կարող լինել. հին ասացվածք կա՝ պատից կախված զենքը մի օր կրակում է: Այդ կրակոցները չեն կարող մեր ներսում լինել, որովհետև մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որի լուծմանը պետք է միտված լինենք, անվտանգային խնդիրներ, և մենք պետք է ամուր զգանք մեր երկրի ներսում»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ գոնե պետք է հարգանքով վերաբերվել «Եռաբլուր»-ին: «Այսօր մտնել և պահանջներ դնել պետության առաջ, որևէ երկիր չի հանդուրժի: Ես համոզված եմ, որ ամբողջ գիշեր բոլորը իրենց մաշկի վրա զգացին, որ պետք է սթափվեն»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը: