Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես չեմ ուզում փեսայի տեսակետը շրջանառել․ Անդրանիկ Քոչարյանը՝ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին․ Տեսանյութ

«Ըստ Սահմանադրության Հայաստանի տարածքներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետք է ԱԺ-ում քննարկվի։ ՀՀ-ի տարածքներին վերաբերող որևէ խնդիր չի կարող լինել»,-այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե ունի՞ արդյոք տեղեկատվություն Տիգրանակերտի ու մի քանի գյուղերի մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանն ասաց․

«Դուք փեսայի (նկատի ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին) տեսակե՞տն եք շրջանառում։ Ես չեմ ուզում փեսայի տեսակետը շրջանառել։ Փեսան ինչո՞ւ էր ծածկել այդ փաստաթղթի հետևի մասը։ Դիմեք փեսային։ Գտեք մեր սիրելի փեսային և հարցերն ուղղեք իրեն»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։