Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խոսելը ավելի լավ է, քան կրակելը». Անդրանիկ Քոչարյանը՝ Թուրքիայի հետ երկխոսության մասին

«Խոսելը ավելի լավ է, քան կրակելը». Անդրանիկ Քոչարյանը՝ Թուրքիայի հետ երկխոսության մասին
Հայաստան
13:59, 09 апрель 2021
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, թե բոլոր գերիները վերադարձվել են և այդ հարցը փակված է, ասաց. «Արտգործնախարարի հայտարարությունը հապճեպ էր այն առումով, որ երբ որ չեն կատարվել ինչ-որ պայմանավորվածություններ, ստիպված նա ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Բայց երբ ինքնաթիռը գնացել , Մուրադովի ներկայությամբ, նա գնացել է պայմանավորվածությունները ի կատար ածելու համար, չէ՞: Հիմա ինչ-որ բան կա, որ այդ օրակարգում փոխվել է»:

Անդրադառնալով այս պահին Թուրքիայի և Հայաստանի միջև խոսակցություններ սկսելուն՝ Քոչարյանը նշեց. «Թուրքիայի հետ ես միշտ ասել եմ, որ պետք է խոսել: Մենք առաջին պատերազմի ընթացքում էլ խոսում էինք. Թուրքիան՝ ՀՀ իշխանությունների հետ: Նույնիսկ Տեր-Պետրոսյանը գնաց Օզալի թաղմանը: Ես, Մեղրիի պարետ լինելով, խոսում էի Նախիջևանի ներքին գործերի նախարարի հետ: Պատերազմում էինք և խոսում էինք: Բա պիտի խոսենք, բա ո՞ւմ հետ խոսենք: Մեր փոխարեն ուրիշը կխոսի, եթե չխոսենք: Խոսակցություններ ինչ-որ պահերի եղել ա: Սերժ Սարգսյանն էլ «ֆուտբոլ էր խաղում»: Դա էլ է նորմալ: Պետք է խոսել: Օրակարգում խոսելը ավելի լավ է քան կրակելը»: