Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են. Անդրանիկ Քոչարյանը՝ օդանավի դատարկ վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իհարկե չգիտեին, որ օդանավը դատարկ է գալու: Դուք ինքներդ տեսաք, որ օդանավում Մուրադովն էր, և դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա՝ պատճառները հասանելի չեն, իսկ ենթադրությունների դաշտում  կարող է ասել, որ հերթական անգամ խաղի կանոններ է ուզում փոխել հակառակոդ կողմը։
 
Հարցին, թե արդյոք ճի՞շտ է այն տեսակետը, որ գերիներին պահում են տարածքների դիմաց, Քոչարյանն ասաց՝ ոչ. «Գերիներին պահում են, առաջին հերթին, Հայաստանաում լարվածություն առաջացնելու համար: Դա տարածքների հետ որևէ կապ չի կարող ունենալ, քանի որ գերիներով չի, որ կարող են տարածքային խնդիր քննարկել: Գերիների հարցը խնդիր է, որը պետք է լուծել»:


Քոչարյանի խոսքով՝ սռաջին պատերազմում էլ են նրանք տական ժամանակ այդպիսի խնդիրների   մեջ ներգրավված եղել: Դա պրոցես էր, որը տևում էր տարիներ, բայց այն ժամանակ այսպիսի քաղաքական պարտադրանքների լեզվով չէինք գնում բանակցությունները: 
Քոչարյանը հերքեց այն խոսակցությունները, թե Մեղրիի տեղորոշման հետ է կապված այս ամենը՝ պատասխանելով, որ պետք է նայել, թե այդպիսի խոսակցություններ տարածողներն ովքեր են. «Խոսացողները, նաև իրենց խոսելու արդյունքում փակուղի են ստեղծում գերիներին օր առաջ Հայաստան բերելու հարցի համար: Ես ասում էի, որ գերիների հարցը շատ զգայուն է, պետք է դա այնպես իրացվի, որ հակառակորդը դա չդարձնի մեր երկրի դեմ քաղաքական գործողությունների առիթ»:

Պարոն Քոչարյանը շեշտեց, որ հարցը լուծելու համար շարունակվելու է գերիներին վերադարձնելու գործընթացը՝ տարբեր ձևերով, տեսանելի և անտեսանելի գործընթացներով: «Ուզում եք տեսնել այն քայլերը, որոնք այս պահին իրականցնվո՞ւմ են: Գերիների վերադարձի հարցը անմիջապես տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումից հետո»: 

Հարցին թե, արդյոք եղածը Ռուսաստանի դեմ քայլ է՞ր, նա նշեց, որ դա քայլ էր որտեղ հստակ երևաց, որ Ռուսաստանը իր մասնակցությունը փոձել է ներդնել խնդրի լուծման համար. «Դրանով է պայմանավորված, որ գեներալ լեյտենանտ Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցելու՝ Հայաստան: Հիմա ինչ-որ խոչընդոտ եղավ, ես ինտուիցիայով հասկանում եմ ինչ է կատարվում»:

Քոչարյանն ասաց, որ  գերիների հարցը լուծելի է. «Նրանք անուն առ անուն ֆիքսված են և անվտանգության հետ խնդիր չկա նրանց հետ կապված: Այ խնդիր ունենք անհետ կորածների հետ, ովքեր կարող է գերևարվածներ են: Այ նրանց պետք է գտնել օր առաջ և լուծել խնդիրները»: