Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Քոչարյանի` «գլխի փոքրիկ տղա» կնքվելուց հետո ընդդիմությունն այսօր ողջ կազմով բացակայում է. պատճառը ասելիք չունենա՞լն է

ԱԺ-Կառավարություն նախորդ հարցուպատասխանի ժամանակ Լևոն Քոչարյանի՝ «գլխի փոքր տղա» կնքվելուց հետո, ընդդիմությունն այսօր ամբողջ կազմով չի ներկայացել հարցուպատասխանին։ 

Հիշեցնենք, որ ԱԺ-կառավարություն նախորդ հարցուպատասխանի ժամանակ դահլիճում կրքերը բավականին թեժացել էին։ Դա այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Երբ ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես հստակ գլխի փոքրիկ տղային զգուշացրի`պատշաճ պահի քեզ»։ Դրանից հետո «Հայաստան» խմբակցությունից սկսեցին բղավել, ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավորները գոռացին։ Միառժամանակ ԱԺ դահլիճում միմյանց վրա բղավում էին։