Քաղաքացիակենտրոն
լրատվություն

30 տարի է՝ ո՞վ եկավ ասեց՝ էս ի՞նչ վիճակ ա. Իսկ հիմա՝ Ոսկեպար, Ոսկեպար... էդ «Հայաստան»-ն ու Դաշնակցությունը մեր գյուղի անունն էլ չոտկի չեն ասում. Բերքաբերի բնակիչ

30 տարի է՝ ո՞վ եկավ ասեց՝ էս ի՞նչ վիճակ ա. Իսկ հիմա՝ Ոսկեպար, Ոսկեպար... էդ «Հայաստան»-ն ու Դաշնակցությունը մեր գյուղի անունն էլ չոտկի չեն ասում. Բերքաբերի բնակիչ
Քաղաքականություն
18:11, 17 апрель 2024
«Ինչ որ մեզ ներկայացրեց՝ մենք հասկացանք»,- ասաց բերքաբերցի մի պապիկ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հասկացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից: 

Բերքաբերի բնակիչը հավելեց, որ իրենց համար գոհացուցիչ էին հարցերին վարչապետի պատասխանները. «Մենք գոհ ենք էս մարդու աշխատանքից: 30 տարի է՝ 2850 հեկտար հողամասը թուրքի ձեռին է, ո՞վ եկավ ասեց՝ էս ի՞նչ վիճակ ա: Հիմա նենց գլխացավանք են սարքել. Ոսկեպար, Ոսկեպար... Ոսկեպարը որտեղ, սա ջրամբարից էն կողմ ա»:

Բերքաբերի բնակիչը հարց տվեց. «Էս որտե՞ղ էին էդ «Հայաստան» խմբակցությունը, Դաշնակցությունը... տո ովքե՞ր են եղել: Էս գյուղի տեղը գիտե՞ն, գյուղի անունն էլ չոտկի չեն ասում՝ փոխանակ ասեն Բերքաբեր, ասում են Բերդավան, Կերթավան»:
 
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տավուշի մարզ և հանդիպել Բերքաբերի բնակիչներին: