Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան
Քաղաքականություն
22:51, 19 апрель 2024
Հայաստանի իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ սահմանի հետ կապված համաձայնությունները ձեռք են բերվել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ միջազգային սահմանի հիման վրա։

Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։

«Ինչպես ինձ են հայտնել, այն հատվածը, որտեղով անցնում է մայրուղին, այդ համաձայնությունների մեջ ներառված չէ»,- ասել է դեսպանը։