Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը պարզաբանել է՝ Ադրբեջանը կդառնա՞ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ

Ալիևը պարզաբանել է՝ Ադրբեջանը կդառնա՞ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ
Քաղաքականություն
16:05, 23 апрель 2024
 Բաքուն Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու ծրագիր չունի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, որ ապագայում դա չի կարող քննարկման առարկա դառնալ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք այն բանից, որ ավելի մերձ լինենք։ Եթե մենք տեսնենք դրանք, որոշումներ կկայացնենք։ Եթե ոչ, ապա կբավարարվենք համագործակցության այն մակարդակով, որն այժմ կա»,- ասել է Ալիևը Բաքվում կայացած միջազգային համաժողովում։ Միաժամանակ Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանը հրավիրվել է ԵվրԱզԷՍ-ի որոշ միջոցառումների՝ նախագահի և վարչապետի մակարդակով։

Հիշեցնելով, որ մի անգամ որպես պատվավոր հյուր մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի միջոցառմանը, Ալիևը նշել է. «Ադրբեջանը շատ սերտ գործընկերային հարաբերություններ է պահպանում Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների հետ, բացառությամբ Հայաստանի»։