Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նազարբաևը կարծում է, որ Ադրբեջանը կարող է դիտորդ երկիր դառնալ ԵՏՄ-ում․ Տեսանյութ

Նազարբաևը կարծում է, որ Ադրբեջանը կարող է դիտորդ երկիր դառնալ ԵՏՄ-ում․ Տեսանյութ
Միջազգային
14:39, 10 декабрь 2021
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահ, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵՏՄ դիտորդ պետություն: Այս մասին նա հայտարարել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ տեսակապով ընթացող նիստի ընթացքում։

«Ես սրտանց ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա տարաձայնություններից հետո, կարծում եմ՝ բոլորս այդպես ենք մտածում։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նախկինում ենք ասել, հնարավոր եմ համարում Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցությունների անցկացումը, որ այն դառնա ԵՏՄ դիտորդ»,- ասել է Նազարբաևը։

Հավելենք, որ նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ ԵՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։ 

Աղբյուր՝ factor.am