Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք շատ գոհ ենք». Ալիևը՝ Պուտինին

«Մենք շատ գոհ ենք». Ալիևը՝ Պուտինին
Տարածաշրջան
18:04, 22 апрель 2024
«Մենք շատ գոհ ենք». Ալիևը՝ Պուտինին Ադրբեջանը շատ գոհ է այն բանից, թե ինչպես են զարգանում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տետ-ա-տետ հանդիպման ժամանակ։

«Մենք շատ գոհ ենք այն բանից, թե ինչպես են զարգանում մեր հարաբերությունները։ Արդեն երկու տարուց ավելի է՝ մենք աշխատում ենք Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի շրջանակներում, որը ստորագրել ենք այստեղ՝ Կրեմլում, 2022 թվականի փետրվարին, և որը հիմնական քաղաքական փաստաթուղթն է, որը կանխորոշում է մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը ապագայում»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։