Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման. Իոաննիսյան

Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման. Իոաննիսյան
Քաղաքականություն
17:15, 23 апрель 2024
ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման։

Շփման գծը փոփոխությունը, որպես կանոն, որոշվում է ուժով։ Սահմանի փոփոխությունները, որպես կանոն, որոշվում են իրավունքով։
Եվ այսօր, Բաղանիսի մոտ, հայտնվեց սահմանի դեռևս մի փոքր հատված, որը նաև Ադրբեջանը ճանաչեց որպես Հայաստանի Հանրապետություն։ Մնացած 1000 կիլոմետրը, դեռևս, ցավոք, շփման գիծ է։

Արդյո՞ք Ադրբեջանը կարող է խախտել արդեն նաև իր կողմից ճանաչված սահմանը։ Այո, տեսականորեն` կարող է, բայց դա կարժանան էլ ավելի մեծ միջազգային հակազդեցությանը։

Հ.Գ. Եթե կասկածի տակ եք դնում միջազգային հակազդեցության արդյունավետությունը, ապա հիշեք, թե ինչպես 2022 թվականի սեպտեմբերին կանգնեցվեց բավականին հաջող գնացող հարձակումը Հայաստանի վրա։