Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանը մասնակցում է ջահերով երթին

Սերժ Սարգսյանը մասնակցում է ջահերով երթին
Քաղաքականություն
20:34, 23 апрель 2024
Հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունների ներքո «Հանրապետության» հրապարակից մեկնարկել է ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը ամեն տարի ՀՅԴ-ն կազմակերպում է ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրվա նախօրեին։ Ակցիային մասնակցում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ի ակտիվը՝  նախկին պաշտոնյաներ, մասնավորապես՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, «Ձերժավայի Արկադ» անունով հայտնի Արկադի Համբարձումյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, ինչպես նաեւ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, քրեական հետապնդման ենթարկվող Տիրան Խաչատրյանը, եւ միջոցառման «տեր» Իշխան Սաղաթելյանը։  Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական ներկայացող պատգամավոր Թագուհի Թովմասյանը մոտեցել, ձեռքով բարեւել Սերժ Սարգսյանին։ Նախքան այդ էլ նույն կերպ Սարգսյանին ողջունել էր ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։ Նշենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երթին, կարծես, չի մասնսակցում, քանի որ մի քանի շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ նա արտերկրում է։  

Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ներին հայտնել է՝ Հայոց ցեղասպանությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել եւ հավելել՝ վաղը կհրապարակվի օրվա խորհրդի հետ կախված իր հայտարարությունը, «որտեղ ամեն ինչ ասված ու շարադրված կլինի»։