Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համոզված եմ` 29 հազար 743 քկմ տարածքի թիվը մեկ տարի հետո չի փոխվի. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքը փոփոխության չի ենթարկվի։

Մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե մեկ տարի անց ՀՀ տարածքի մասին թիվը ի՞նչ փոփոխության կենթարկվի։ 
«Համոզված եմ, որ մեկ տարի անց այս թիվը ոչ մի փոփոխության չի ենթարկվի, և այս թվի առանձնահատկությունը դրա մեջ է, որովհետև այն հենված է լեգիտիմության հենքի վրա։ Եվ մենք հասկանում ենք, որ պետք է ստեղծենք անվտանգության երաշխիքներ Հայաստանի Հանրապետության համար և մենք ստեղծում ենք անվտանգության երաշխիքներ Հայաստանի Հանրապետության համար: Դա տեղի է ունենում բոլորիդ աչքի առաջ։ Սա շատ կարևոր արձանագրում է, պարզապես դա պետք է տեսնել»,- ասաց Փաշինյանը։