Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր գործելաոճի մյուս սերիաներից են նաև այլ պնդումներ. Ռուբեն Ռուբինյանը՝ ՀՅԴ-ի արածների և ասածների անհամապատասխանության մասին

Ձեր գործելաոճի մյուս սերիաներից են նաև այլ պնդումներ. Ռուբեն Ռուբինյանը՝ ՀՅԴ-ի արածների և ասածների անհամապատասխանության մասին
Քաղաքականություն
12:04, 05 октябрь 2021
«ՀՅԴ պատգամավորները ժամանակին քվեարկել են մի նախագծի, որում սևով սպիտակին գրված է, որ սահմանից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է»,- այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և հավելեց, որ նրանց արածներն ու ասածները չեն համապատասխանում, քանի որ տրամաբանական չէ, որ նույն քաղաքական ուժը մի օր քվեարկում է մի պնդման կողմ, որն ասում է, թե Սյունիքի այս կետից այն կողմ Ադրբեջանն է, հետո գալիս և ասում է, թե դավաճանաբար հանձնվեցին հայկական բնակավայրեր:

«Այս գործելաոճը ձեր մոտ անցնում է կարմիր թելով. նույն սերիալից են հետևյալ երկու պնդումները. ինչու պատերազմը չկանգնեցված շուտ, և հետո նույն մարդը 5 րեպո հետո ասում է, որ Քարվաճառը հանձնվել է առանց կրակոցի»,- հավելեց Ռուբինյանը: