Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ի օրակարգում մնացել է Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը

ԱԺ-ի օրակարգում մնացել է Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը
Քաղաքականություն
20:06, 12 август 2021
Ազգային ժողովի օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը սպառելով, ավարտվում ենք նաև առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը: Մեր օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը, որին կանդրադառնանք միայն նոր կազմավորված Կառավարության կողմից գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո»,- ասաց Ռուբինյանը:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ նիստի օրվա մասին լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան: