Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈՒ ԳՇ-ում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ

ԶՈՒ ԳՇ-ում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ
Քաղաքականություն / Հայաստան
19:35, 04 март 2021
Մարտի 3-ից 5-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ, որոնցում ընդգրկված են ԶՈւ գլխավոր շտաբի և զորամիավորումների պաշտոնատար անձինք, այդ թվում՝ զորամիավորումների հրամանատարները. հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:

Իրականացվող աշխատանքներն ոււղղված են պետության ռազմական անվտանգության ապահովմանը, սահմանների պահպանության ամրապնդմանը, զորքերի  կիրառման հնարավոր տարբերակների քննարկմանն ու զինված ուժերի բարեփոխումների հետագա ընթացքի ապահովմանը:
Մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքների ընթացքը վերադաս հրամանատարությունը գնահատել է արդյունավետ և նպատակային: