Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնարավոր չէ՞ր կոնսենսուսով ընդունել ԱԺ հայտարարությունը. Դա ամբիցիաների խնդիր չէր. Լրագրողը՝ «Հայաստան» խմբակցությանը

Հնարավոր չէ՞ր կոնսենսուսով ընդունել ԱԺ հայտարարությունը. Դա ամբիցիաների խնդիր չէր. Լրագրողը՝ «Հայաստան» խմբակցությանը
Քաղաքականություն
12:00, 29 октябрь 2021
«Հնարավոր չէ՞ր կոնսենսուսով ԱԺ այդ հայտարարությունն ընդունել, որովհետև ամբիցիաների խնդիր չի, այլ իսկապես դրա կարիքը կա»,- այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, ասաց «Ազգ» թերթի լրագրողը և մեջբերեց խորհրդարանական մեծամասնության խոսքերը, որ հայտարարության տեքստում ներառված էին ներքաղաքական երանգի հարցեր, և նաև իրենց չէին ներգրավել հայտարարության տեքստի կազմմանը:

«Մեր կողմից մերժելի են ցանկացած առաջարկություններ, որոնք կարմիր գծերը հաղթահարելու տեքստ են ստանալու»,- պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանև և ներկայացրեց, թե որոնք են, իրենց կարծիքով, կարմիր գծերը: Արծվիկ Մինասյանը նկատեց, որ թշնամական լրատվամիջոցներում այս առնչությամբ արդեն իսկ բացասական անդրադարձներ կան:

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հավելեց, որ փաստաթուղթը բավականին երկար ժամանակ եղել է ՔՊ խմբակցության մոտ. «Եվ եթե նույնիսկ ցանկանային դա ընդունել, կարող էին մեկ օր ավել խնդրել և քննարկել»: