Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Հարությունյան, բյուջեի վերաբերյալ այս «բովանդակային» հարցին ունե՞ք արձագանք. Գևորգ Պապոյանը հեգնեց Աննա Մկրտչյանին

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

ՀՀ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հակադարձելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի դիտարկմանը՝ պատրաստի տեքստեր կարդալու մասին, ասաց. «Ես պատրաստի տեքստերով չեմ եկել՝ ի տարբերություն ձեզ: Մեր տեքստերը տարեցտարի փոխվում են, իսկ բյուջետային քննարկման տեքստերը թվեր են, որոնք ցույց են տալիս հստակ աճ և զարգացում»:

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ երբ Աննա Մկրտչյանը Երևանու ավագանու անդամ էր, ինչպես էր սուսուփուս քվեարկում պատրաստի տեքստերի տակ. «Որևէ ելույթ չէիք ունենում, ձայն չէիք հանում: Հիմա պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ պատրաստի տեքստերով գալիս եք այստեղ քննարկման: Մեր տեքստերը զարգացման մասին են, ձեր տեքստերը չգիտեմ՝ ինչի մասին են»:

Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, դիմելով Արայիկ Հարությունյանին, հեգնեց. «Պարոն Հարությունյան, բյուջեի վերաբերյալ այս «բովանդակային» հարցին ունե՞ք արձագանք»: