Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի պաշտոնյաները գրավոր ներողություն են հայցել ՀՀ նախագահից

ՄԱԿ-ի պաշտոնյաները գրավոր ներողություն են հայցել ՀՀ նախագահից
Քաղաքականություն
20:59, 05 ноябрь 2021
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության քարտուղարությունը պաշտոնական նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ներողություն հայցելով նրան ոչ ճիշտ ազգանունով ներկայացնելու համար։


Հիշեցնենք՝ դա տեղի է ունեցել ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի բացման արարողությանը, երբ համաժողովի վարողը ՀՀ Նախագահին ամբիոնի մոտ էր հրավիրել՝ նրան ներկայացնելով այլ ազգանունով՝ «Արմեն Փաշինյան»:


Նախագահականից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ նամակում ափսոսանք են հայտնում կատարվածի առնչությամբ և խոստանում միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման սխալներ թույլ չտալու համար: Քարտուղարությունից նաև շնորհակալություն են հայտնել Հայաստանի նախագահին՝ նրա առաջնորդության և կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային ջանքերին աջակցելու համար: