Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիսիանի արևելյան հատվածներում ինտենսիվ մարտը շարունակվում է. մարտական գործողությունների տարածքում չկան ոչ ռուսական սահմանապահներ, ոչ խաղաղապահներ, ոչ էլ այլ ուժեր. Դ. Իոաննիսյան

Սիսիանի արևելյան հատվածներում ինտենսիվ մարտը շարունակվում է. մարտական գործողությունների տարածքում չկան ոչ ռուսական սահմանապահներ, ոչ խաղաղապահներ, ոչ էլ այլ ուժեր. Դ. Իոաննիսյան
Քաղաքականություն
19:52, 16 ноябрь 2021

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է.

«Շրջում եմ Սիսիանի տարածաշրջանի արևելյան հատվածներով։ Ինտենսիվ հրետանային ու հրաձգային մարտը շարունակվում է։

Մարտական գործողությունների տարածքում չկան ոչ ռուսական սահմանապահներ, ոչ խաղաղապահներ, ոչ էլ այլ ուժեր։ Միայն մեր բանակն է կանգնեցրել ու պահում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք մտած ադրբեջանական ուժերին։

Իսկ Սիսիանի օդակայանում անցյալ տարեվերջից տեղակայված ռուսական ուժերը կարծես խուլ լինեն ու չլսեն համազարկերը, գնդացրի ձայներն ու արկերի պայթյունները։

Ամեն կերպ պետք է աջակցել բանակին։ Ամեն մեկս ոնց կարող ենք աջակցենք»: