Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամը 14-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ ՊՆ

Ժամը 14-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ ՊՆ
Պաշտոնական
14:27, 16 ноябрь 2021
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։