Քաղաքացիակենտրոն
լրատվություն

BBC-ի անդրադարձը հայ-ադրբեջանական բախումներին

BBC-ի անդրադարձը հայ-ադրբեջանական  բախումներին
Քաղաքականություն
20:28, 16 ноябрь 2021
BBC-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ու Հայաստանի տարածքում ընթացող ռազմական բախմանը։

արբերականը գրում է․

«Ադրբեջանի հետ սահմանին բռնության բռնկման հետևանքով մի շարք հայ զինվորներ են սպանվել և գերի են ընկել։  Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է կորուստների մասին լուրը։ Պաշտոնյաները հայտնել են, որ հայկական կողմը երկու մարտական դիրք է կորցրել, և որ Հայաստանը խնդրել է Ռուսաստանին օգնել պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը»,- գրել է պարբերականը:  

Ապա նշվում է, որ Ադրբեջանը մեծ ձեռքբերումներ է ունեցել անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի համար մղված վեցշաբաթյա պատերազմում։ Լարվածությունը պահպանվել է այն բանից հետո, երբ հակամարտությունն ավարտվել է անկայուն խաղաղության համաձայնագրով:

«Հայաստանը մարտերի վերջին բռնկման համար մեղադրել է ադրբեջանական զորքերին և նշել, որ գերեվարվել է 12 զինվոր։ Հայկական կողմը անմիջապես չի հաստատել զոհերի փաստը, սակայն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ հնարավոր է, որ 15 զինվոր է զոհվել:

Ադրբեջանը հայտարարել է, որ իր ուժերը պատասխանել են իր դիրքերի վրա հայկական հարձակմանը:  Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության՝ ադրբեջանական ուժերը հարձակվել են արևելյան սահմանի վրա, նպատակ ունենալով ներթափանցել հայկական երկու տարածք՝ Սյունիքի հարավ-արևելք և Գեղարքունիքի արևելք:  

Պաշտոնական Երևանը դիմել է Ռուսաստանին և միջազգային հանրությանը, որպեսզի օգնեն ապահովելու ադրբեջանական ուժերի դուրսբերմանը: 2020 թվականի նոյեմբերին կնքված խաղաղության պայմանագիրը, որը կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ, կնքվել է պատերազմից հետո, որի ընթացքում զոհվել է ավելի քան 6000 մարդ: Շուրջ 2000 ռուս խաղաղապահներ են տեղակայվել Լեռնային Ղարաբաղի և շրջակայքի տարածքը պարեկելու համար»,- գրում է պարբերականը