Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցության բերած նախագիծը չի բխում ՀՀ շահից․ Հռիփսիմե Գրիգորյան

«Ես պարզ ներկայացնեմ, թե ինչի մասին է «Հայաստան» խմբակցության բերած նախագիծը և ինչի համար է այն մերժվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Հետևյալ պարզ պատճառով, որ այն ոչ թե բխում է ՀՀ շահից, ոչ թե նպատակ ունի բանակցային սեղանին ուժեղացնելու Հայաստանի դիրքերը, այլ  ուղիղ հակառակը»,-այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ ամբիոնից իր խոսքն ուղղեց ընդդիմությանը ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ 

«Հայտարարությունը հաստատում է, արձանագրում է իրողություններ, դատապարտում է ադրբեջանաթուրքական ագրեսիան, Ադրբեջանի գործողությունները, ինչը բազմիցս արդեն արվել է ԱԺ-ի կողմից։ Հայտարարության մեխը հակասում է ՀՀ շահին և հարված է հասցնում հայկական կողմի շահերը ներկայացնող ՀՀ կառավարությանը՝ ուղղակիորեն անվստահություն հայտնելով ՀՀ կառավարությանը։ Ի՞նչ է նշանակում ի լուր աշխարհի սեփական կառավարությունից պահանջել չխախտել ՀՀ սահմանադրությունը, չկատարել գործողություններ, որոնք չեն բխում ՀՀ շահից։ Այսպե՞ս եք պատկերացնում ուժեղացնել մեր դիրքերը։ Սա հարված է հասցնում հայկական կողմի շահերը ներկայացնող ՀՀ կառավարությանը»,-իր ելույթը եզրափակեց պատգամավորը։