Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահի ճգնաժամն առաջացել է քաղաքական խզումից հետո և դրա հետևանքով․ Արմեն Գալջյանը՝ Հայկ Մարությանին՝ անվստահություն հայտնելու պատճառների մասին

Այս պահի ճգնաժամն առաջացել է քաղաքական խզումից հետո և դրա հետևանքով․ Արմեն Գալջյանը՝ Հայկ Մարությանին՝ անվստահություն հայտնելու պատճառների մասին
Քաղաքականություն
11:40, 22 декабрь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Երևանի ավագանին այսօր քննարկում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։ Քննարկման ժամանակ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմելով ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, ասաց, որ նա իր ելույթում նշեց, որ սա կուսակցական հարց չէ, և այն հիմնավորումները, որոնք պաշտոնապես տրվել են երևանցիներին, նշվում է, որ քաղաքապետը շեղվել է քաղաքական ուղուց, ավագանու անդամին հետաքրքրում էր, թե այդ որ քաղաքական ուղուց է շեղվել քաղաքապետը։ 
     
Ի պատասխան Արմեն Գալջյանն ասաց, որ ինքը նշել է, որ այս պահի ճգնաժամն առաջացել է այդ քաղաքական խզումից հետո և դրա հետևանքով։ 

Նա նախ խոսեց ընտրակարգի մասին՝ հիշեցնելով, որ նախկինում առանձին ընտրվում էր քաղաքապետ և առանձին ընտրվում էին ավագանու անդամներ, հետո տեղի ունեցավ ընտրակարգի փոփոխություն և դրվեց համամասնական ընտրակարգ, որը ենթադրում է, որ քաղաքացիներն ընտրում են քաղաքական ուժերի և ոչ թե անձերի։ 

«Այսինքն՝ դա նշանակում է, որ եթե այդ համամասնական ցուցակի որևէ անդամ, այդ թվում նաև առաջին համարը, այլևս չի կիսում այդ քաղաքական ուժի հետ իր քաղաքական հայացքները կամ որևէ քաղաքական որոշման հետ կապված ունի սկզբունքային անհամաձայնություն և լքում է այդ քաղաքական ուժը, ապա տվյալ պարագայում այն կարգավիճակը, այն պաշտոնը, որը ստացել է այդ քաղաքական ուժի առաջադրման արդյունքում, ապա շատ տրամաբանական է, որ տեղի ունենա այս փոփոխությունը։ Եվ խոսքս հենց այդ քաղաքական ուղղությունների անհամապատասխանության մասին է»,- ասաց Արմեն Գալջյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։