Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականին մենք շարունակելու ենք սկսածը՝ հանուն Արցախի Հանրապետության վառ ու լուսավոր գալիքի. Կարեն Սարգսյան

2022 թվականին մենք շարունակելու ենք սկսածը՝ հանուն Արցախի Հանրապետության վառ ու լուսավոր գալիքի. Կարեն Սարգսյան
Քաղաքականություն
14:55, 31 декабрь 2021
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի Ամանորյա և Սուրբծննդյան տոների շնորհավորական ուղերձը

«Հարգելի հայրենակիցներԱվարտին է մոտենում 2021 թվականը, պատերազմից հետո առաջին տարին, որը լի էր բազմաթիվ փորձություններով ու մարտահրավերներով:

Նոր տարին դիմավորելու հնարավորությունը մեզ ընձեռվել է հազարավոր կյանքերի շնորհիվ: Մեր երախտագիտությունը հայտնենք բոլոր նրանց, ովքեր կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում, ովքեր նվիրվեցին անմնացորդ, որ ապրի ու հարատևի Արցախի Հանրապետությունը:
Փառք ու պատիվ մեր հերոս եղբայրներին:

Չնայած բազմաթիվ դժվարություններին, 2021 թվականը հետևողական ու մեծածավալ աշխատանքի, դրանք պատվով հաղթահարելու, վճռականությամբ առաջ մղվելու տարի էր:

Մեծ սպասելիքներ ունենք 2022 թվականից:

Մենք արդեն ծրագրել ենք մեր անելիքները և պատրաստ է բարեփոխումների մի փաթեթ, որը քայլ առ քայլ կիրականացնենք ՆԳՆ համակարգի բոլոր ծառայողների անձնուրաց աշխատանքի շնորհիվ:

Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝ ապահովել Արցախի Հանրապետության ներքին անվտանգությունը, ստեղծել համերաշխ ու փոխըմբռնող միջավայր, կանգնել յուրաքանչյուր քաղաքացու կողքին, պաշտպանել նրա հիմնական իրավունքները և ազատությունները, ստեղծել գործունեության լայն դաշտ՝ ՆԳ նախարարություն-հասրակություն կապն ավելի ամրապնդելու համար:

Իրականացված փոփոխությունների արդյունքում մեզ հաջողվել է ստեղծել բացառիկ կարգուկանոն ունեցող Ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

2022 թվականին մենք շարունակելու ենք սկսածը՝ հանուն Արցախի Հանրապետության վառ ու լուսավոր գալիքի:
Մաղթում եմ, որ Սուրբծննդյան լույսն ամբողջ տարի ճառագի բոլորիս օջախներում: Խաղաղություն ու ջերմություն բոլորիս ընտանիքներին»: