Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալմա Աթայում հրաձգություն է սկսվել. կան զոհեր

Ալմա Աթայում հրաձգություն է սկսվել. կան զոհեր
Քաղաքականություն
19:33, 06 январь 2022
Հրաձգությունը սկսվել է Ալմա-Աթայում, որտեղ անկարգությունները չեն թուլանում արդեն մի քանի օր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Նրա խոսքով՝ Ալմա Աթայում զինվորականները բարձրախոսներով պահանջել են անկարգությունների մասնակիցներից հեռանալ Հանրապետության հրապարակից և զգուշացրել, որ կսկսեն կրակել։ «Բոլորը հեռանան հրապարակից, կրակում ենք»,- հնչել է բարձրախոսներից։

Ականատեսները հայտնում են, որ զինվորականները կրակում են անկարգություններ հրահրողների ու մեքենաների ուղղությամբ։ Կրակըը դեռ շարունակվում է, բայց ժամանակ առ ժամանակ։ Ականատեսները պատմում են նաև, որ կան և վիրավորներ, և սպանվածներ և որ Հանրապետության հրապարակի կողմից ուժեղ պայթյուններ են լսվում։