Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանդիպելու եմ նաև Փաշինյանի հետ․ օր առաջ պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն․ Գագիկ Ծառուկյան

Վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ինչքան շուտ ձևավորվի նոր կառավարություն, այնքան ավելի շուտ խնդիրները կլուծվեն: «Հայրենիքի փրկության շարժման» գործընկերների հետ եմ հանդիպել, կհանդիպեմ նաև Փաշինյանի հետ։ Ինձ թվում է` շուտով հանդիպումը կլինի, և բոլորդ էլ տեղյակ կլինեք։ Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք. այսօր 4 ԶԼՄ-ի հետ ասուլիսի ընթացում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառոիկյանը: