Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունեմ, որ Հայաստանի որևէ իշխանություն փորձ չի անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը․ Արարատ Միրզոյան

Հույս ունեմ, որ Հայաստանի որևէ իշխանություն փորձ չի անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը․ Արարատ Միրզոյան
Քաղաքականություն
18:59, 19 январь 2022
«Ուզում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տալ վերընթերցել ՀՀ կառավարության ծրագիրը։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է ՀՀ կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության շուրջ»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հավելեց․ «Հույս ունեմ, որ ապագայում էլ Հայաստանի որևէ իշխանություն որևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»։