Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ

Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ
Քաղաքականություն
15:53, 26 январь 2022
Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:
Հիմնական զեկուցողը Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանն էր: Նա նախ ներկայացրեց քաղաքային համայնքի 2022թ-ի բյուջեի կառուցվածքը, ապա և՝ 2021թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Ըստ այդմ՝ 2022թ-ի բյուջեն կկազմի                                     
  • եկամուտների գծով՝ 2499097,4 հազար դրամ,    
  • ծախսերի գծով՝ 2502528,2 հազար դրամ,     
  • դեֆիցիտը՝ 3430,8 հազար դրամ:                          

2022թ-ին քաղաքապետարանի գործունեության առաջնահերթությունների թվում լինելու են             

  • ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման ծրագրերի արդյունավետ իրականացումը,                       
  • բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը, խաղահրապարակների շինարարությունը, հենապատերի և աստիճանների վերանորոգումն ու կառուցումը,                              
  • քաղաքի ենթակառուցվածքների բարելավումը և զարգացումը, քաղաքի տարածքի համաչափ զարգացման ապահովումը,              
  • բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգումը, ինչպես նաև բնակարանային-կոմունալ պայմանների բարելավումը,  սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը:                                  
2021թ-ի բյուջեի տարեկան հաշվետվության համաձայն՝                                 
ընդհանուր մուտքերը կազմել են 1890476,8 հազար դրամ, կատարողականը՝ 94,9%: Ընդհանուր մուտքերի 27,1%-ը կազմել են սեփական եկամուտները, կատարողականը՝ 95%: 
          
Ծախսերը ֆինանսավորվել են 1888309,6 հազար դրամի չափով, կատարողականը՝ 94,8%:                                             

Ավագանին հաստատեց 4 քաղաքացու փոխադրամիջոցի գույքահարկի և 1 քաղաքացու շինության գույքահարկի ու հողի հարկի արտոնություն տալու մասին որոշման նախագծերը: 

Օրակարգի սպառումից հետո նիստի մասնակիցները քննարկեցին համաքաղաքային նշանակության տարբեր հարցեր: