Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենամյա երիտասարդական ճամբար Ստեփանակերտում

Ամենամյա երիտասարդական ճամբար Ստեփանակերտում
Հասարակություն
18:06, 19 июль 2021
Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են․

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ հուլիսի 16-19-ը կազմակերպվել է ամենամյա երիտասարդական ճամբարը, որն այս տարի կայացավ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Ճամբարին մասնակցել են 40-ից ավելի երիտասարդներ՝ Արցախի երիտասարդական կազմակերպություններից ու կրթօջախներից: Հրավիրյալների թվում են եղել նաև քաղաքապետարանի հասարակական նախաձեռնություններին մշտապես ակտիվություն ցուցաբերող կամավորներ և ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներ... Ճամբարականների եռօրյա ծրագիրը բավականին բազմաբովանդակ էր՝ ինտելեկտուալ ու մարզական խաղեր, երգ ու պար, ճանաչողական արշավներ և այլն: Ամենաակտիվ մասնակիցները խրախուսվեցին քաղաքային իշխանությունների կողմից: Երիտասարդները հյուրերի պակաս էլ չեն զգացել: Նրանց այցելել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, փոխքաղաքապետերը, ավագանու անդամները և այլք: Ի դեպ, Դավիթ Սարգսյանը ներկաներին խոստացավ նման միջոցառումներ ավելի հաճախակի նախաձեռնել, քանի որ երիտասարդների առօրյան հետաքրքիր դարձնելն ու նրանց մտորումներին հաղորդակից լինելը կարևոր է ուժեղ պետականություն կառուցելու համար: