Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտի քաղաքապետարանը կկառուցի քաղաքային հուշահամալիրի՝պատերազմի հերոսների հատվածը

Ստեփանակերտի քաղաքապետարանը կկառուցի քաղաքային հուշահամալիրի՝պատերազմի հերոսների հատվածը
Հայաստան
18:57, 14 март 2021
Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնել է կառուցել Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը, որտեղ ննջում են 44-օրյա պատերազմի հետևանքով անմահացած հերոսները: Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Քաղաքային իշխանությունների այս որոշումը պայմանավորված է մեր սուրբ նահատակների ընտանիքներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու ցանկությամբ: Բացի այդ, յուրաքանչյուրիս պարտքն է փայփայել մեր տղաների անմար հիշատակը և նեցուկ կանգնել նրանց հարազատներին:
Նաև տեղեկացնում ենք, որ շինարարությունն ընթանալու է փուլային տարբերակով և անպայման քննարկվելու ու հաշվի են առնվելու զոհվածների ընտանիքների նկատառումները՝ տապանաքարերի, նկարների և այլ նրբությունների վերաբերյալ: Ակնկալում ենք քաղաքի ողջ բնակչության աջակցությունը այս հիրավի նվիրական ծրագրի կյանքի կոչման գործում»: