Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապան համայնքում իրականացվել են ընդհանուր մոտ 4.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր․ Նարեկ Ղահրամանյան

Կապան համայնքում իրականացվել  են ընդհանուր մոտ 4.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր․ Նարեկ Ղահրամանյան
Հայաստան
14:47, 09 ноябрь 2021
ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կապան համայնքում ՀՀ կառավարության կողմից 2019-2021թթ-ին իրականացվել են ընդհանուր մոտ 4.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։

Ֆինանասական միջոցները ուղղվել են համայնքային նշանակության ենթակառուցվածքների, մանկապարտեզների, բազմաբնակարան շենքերի բարեկարգմանը և վերակառուցմանը՝  
  • Ճանապարհների, փողոցների հիմնանորոգում - 2 մլրդ 140 մլն դրամ 
  • Համայնքում ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր- 693 մլն դրամ
  • Մանկապարտեզների վերանորոգում - 227 մլն դրամ 
  • Բազմաբնակարան շենքերի վերանորոգում-  900 մլն դրամ 
  • Համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների հարթ և լանջավոր նորոգում  - 453 մլն դրամ
  • Կապան համայնքի «Կողային բարձման երկու աղբատար մեքենայի ձեռքբերում» -59,8 մլն դրամ